hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գեվորգ Խաչատրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ մարտի 4-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում։

Ոգեշնչված էր
Սպորտը, նկարչությունը և մաթեմատիկան նրա սիրելի զբաղմունքներն էին։

Ընտանեկան ու մտերմիկ կապերը
Սիրում էր ժամանակ անցկացնել ընտանիքի, ընկերների և սիրած աղջկա հետ

Մայրիկի հետ շատ անկեղծ էր
Հաճախ կիսվում էր ու խորհուրդներ հարցնում։

Ընկերների ու հարազատների հիշողությամբ
Նրան հիշում են որպես ուժեղ, հավատարիմ, աջակցող տղա, ով միշտ պատրաստ էր օգնության հասնել։

Երազանքները
Նախ ուզում էր գնալ Ռուսաստան աշխատելու, հետո, երբ Արցախում ծառայեց, այնքա՜ն սիրեց, որ որոշեց ապրել այնտեղ։

Ստեղծագործող հոգին
Փոքր ժամանակ ոտանավորներ էր գրում։

Վերջին խոսքը
«Մամ, էդ ինչ ես ասում, տենց բան հնարավոր չի» - արձագանքեց, երբ մայրը խնդրեց հնարավորության դեպքում չգնալ Ջաբրայիլ։

Վերջին մարտը
Եղել է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Տեղ գյուղի բարձունքում, դիպուկահար էր։ Հերոսաբար գրավել են բարձունքը, ոչնչացրել թշնամու զինուժը։ Ընկերներն ասում էին՝ կռվում էր ինչպես 100 տարվա փորձառու։