
Ծնվել է
1987 թ․ օգոստոսի 7-ին Երևանում։
Մանկուց սիրել էր զինվորական ծառայությունը
Այդ սերը նրան տարավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։
Ճանապարհը դեպի պարտքը
Ինքնակամ էր ընտրել ծառայելու ուղին։ Նվիրված էր, աշխատասեր։ Ազատ ժամանակ գրեթե չուներ, բայց որ գտնում էր՝ իր փոքրիկի հետ էր։
Նվիրվածություն շրջապատին
Հարազատներն ու ընկերները նրան հիշում են որպես օգնության հասնող, պատրաստակամ։ Իր պարզությամբ ու հավատարմությամբ առանձնանում էր։
Իրոք յուրահատուկ
Համեստ, ուժեղ, խոսքից առավել՝ գործողություններով։
Տնեցիների կողքին եղի…
Սեպտեմբերի 28-ին եղբորն էր զանգել Քելբաջարի ամենաբարձր՝ 05 դիրքից։
Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 28-ին։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։ Նորակոչիկներին իր մարմնով էր պահում։