hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գեղամ Մուշեղյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1969 թ․ սեպտեմբերի 4-ին Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն բան, ինչն առնչվում էր լավի հետ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Նպատակասլաց, գործունյա, պարտաճանաչ, խիզախ, տոկուն, նպատակասլաց։

Շատ բարի, փորձում էր օգնել անգամ այն դեպքերում, երբ իր ուժերից վեր էր։ Ոչնչից չէր հուսահատվում։

Վերջին խոսքերը
Ասել է․ «Ես միշտ հայրենիքի հոգսերով էի։ Եթե հանկարծ ինձ ինչ-որ բան լինի, դու մի՛ մտածի, իմ ընկերները ամեն ինչ կանեն»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 5-ին, Մատաղիսում։ Զինվորներին դուրս էր բերել, որ շրջափակման մեջ չընկնեն, բարձրացել է բլուր, մի քանի անգամ վիրավորներին իջեցրել և զոհվել։