hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Լեվոն Իսրայելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1979 թ․ դեկտեմբերի 28-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Շատ հարգված մարդ շրջապատում, լավ ընկեր, ընկերոջը օգնության հասնող։

Երազանքները
Երեք աղջիկ ունենալու երազանքը, որ նրանք մեծանան, ամուսնանան և լավ ապրեն։ Ինքն էլ դառնա լավ պապիկ։

Վերջին խոսքերը
«Ինչ էլ լինի, պատերազմ է, դու երեխեքին մի՛շտ աջակցելու ես։ Չգիտեմ՝ կգա՞մ, թե՝ ոչ, բայց գնացե՛ք, ստեղ մի՛ մնացեք, դու՛ք գնացեք։ Մինչև ես չգամ, դուք ուրիշ տեղ պիտի մնաք»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 16-ին, Հադրութում։ Լևոնը քաշելով վնասված ոտքով ընկերոջը, դուրս է հանել դաշտից, ապա վիրավորներին օգնություն ցուցաբերել։ Անգամ մարտի դաշտում վնասվածք ստանալուց և հիվանդանոցում բուժվելուց հետո կրկին վերադարձել է իր ծառայակիցների մոտ։