hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գեվորգ Զաքարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997 թ. փետրվարի 9-ին Գորիսում։ Մանկուց ապրում էր հայրենասիրությամբ։ Սիրում էր իր հողը, բանակը, զորքը՝ ամբողջ հոգով կապված էր Հայրենիքի հետ։

Ժամանակը՝ սիրելիների կողքին
Ամուսնացած էր։ Ժամանակն անցկացնում էր ընտանիքի և բանակից մնացած ընկերների հետ։ Այդ միջավայրում իրեն ամբողջական էր զգում։

Մարդ, որի կողքին կանգնելն ուժ էր
Ընկերասեր էր, հայրենասեր, բարի։ Նրա մասին ասում էին՝ կանգնած էր սարի պես, հենարան էր բոլորի համար։

Երազում էր տուն, այգի, խաղաղ կյանք
Սովորում էր ԱրՊՀ-ում՝ կենսաբանություն և քիմիա բաժնում։ Ուզում էր Գորիսում տուն ունենալ, ապրել այնտեղ, խնձորի ու խազախի այգի սարքել գյուղում։

Սիրում էր գյուղի կյանքը
Սիրում էր կենդանիներ բռնել ու հետազոտել, ձի քշել, լողալ։ Բնության հետ կապն իր կյանքի մասն էր։

Վերջին խոսքը՝ հանձնարարություն մորը
Ասել էր՝ «մամա, հազթելու ենք, հանկարծ չընկճվեք, կնոջս լավ կնայես, երեխաներիս կպահես, ինչպես ինձ ես պահել՝ հայրենասեր, մարդկությանը ու բնությանը պիտանի»։

Վերջին մարտը
Ջաբրաիլում։ Շատ փակ էր, գրեթե ոչինչ չէր պատմել։ Բայց այնտեղ էր, իր տեղում, մինչև վերջ։