hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գրիգոր Հակոբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1976 թ․ հունվարի 1-ին Երևանում։

Կյանքը ծառայության մեջ
Գործել է որպես ԱԱԾ հատուկ հետախուզական ջոկատային։ Հայրենիքին նվիրված ու անդավաճան զինվոր էր։

Ընկերների խոսքը
Ասում էին՝ ազգասեր էր ու անմնացորդ նվիրված։ Վիրավորվելուց հետո տուն էր վերադարձել՝ չդիմելով հիվանդանոց։ Բայց հանգիստ չէր կարողանում մնալ։

Վերջին որոշումը
«Հոպար ջան, էլի հետ ես գալու, մեզ մենակ չես թողնելու», ասել էին զինվորները։ Եվ նա վերադարձավ, չնայած ոչ ոք չգիտեր։ Հրամանատարի հետ գաղտնի պայմանավորվածությամբ նորից մեկնեց ռազմաճակատ։

Անսասան ոգին
Ասում են՝ աթոռը դրել էր մեջտեղում, նստել ու ասել․ «Ըհը, ես ստեղ նստած եմ, ուզում եք՝ սաղդ գնացեք»։ Նա գիտակցաբար կանգնել էր այնտեղ, որտեղ նրանց արդեն սպասում էին։

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 1-ին, Ջաբրայիլում։ Նրա անվախությունն ու պայքարն ամրագրվեցին որպես լեգենդ։