hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հովսեփ Հովհաննիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1995 թ․ Սեպտեմբերի 16-ին Արարատի մարզի Նոր Կյուրին համայնքում, Մասիսի շրջանում։ Ուրախանում էր ամեն լավ բանից՝ լուռ, աշխույժ, իր ձևով։ Մանկությունն անցել էր ժպիտի ու շարժման մեջ։

Մարդ, ով ապրում էր շրջապատով
Ժամանակն անցկացնում էր քույրերի, եղբայրների, շրջապատի մարդկանց հետ։ Ուներ սիրած էակ։ Իր բոլոր ուրախ պահերն ապրում էր սիրելիների կողքին։ Նեղության պահին միշտ առաջինն էր հասնում բոլորին։

Նրա մասին ասում էին՝ աշխույժ էր ու չարաճճի
Բոլորին կյանքով լցնող շարժում ու ժպիտ էր։ Իր վերաբերմունքով մարդկանց մեջ բերում էր ազատություն։

Ծառայությունն՝ իր կյանքի նպատակը
Չէր խոսում մեծ նպատակներից։ Երազում էր ծառայել, լինել դիրքերում, անել իր բաժին գործը։

Նկարչություն՝ սրտով արված
Սիրում էր նկարել։ Հատկապես՝ Մասիս սարը։ Նրա սիրած բարձունքն էր։

Վերջին խոսքը՝ կարճ, բայց բովանդակ
Ոնց եք։ Որ չզանգեմ մի 2 օր, չանհանգստանաք…։

Վերջին մարտը
2020 թ․ Հոկտեմբերի 23-ին Ջաբրաիլում։ Մասնակցել էր շատ ուժեղ մարտերի։ Սողալով գնում էր ջուր բերեր ընկերների համար՝ թեկուզ կրակի տակ։