
Ծնվել է
1997 թ․ Նոյեմբերի 3-ին Երևանում։ Ոգևորվում էր ամեն օրով, ընտանիքի ջերմությամբ, ծնողների ներկայությամբ, ընկերների կողքին լինելու պարզ հաճույքով։
Մարդ, որ իր շուրջն էր կապում բոլորին
Լուսավոր բնավորություն ուներ։ Ընկերների խոսքով՝ եղանակ փոխող մարդ էր, ում ներկայությունը լցնում էր ողջ միջավայրը։
Տաղանդներ, որոնք չհասցրին բացվել ամբողջությամբ
Ասում էր՝ չգիտեմ ինչ եմ ուզում դառնալ, որովհետև շատ տաղանդներ ուներ։ Սովորում էր կերպարվեստի բաժնում, նվագում դհոլ, տիրապետում այլ գործիքների։ Երազում էր նաև Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտ ընդունվել։
Նրբություն՝ ուժի խորքով
Ուներ խարիզմա, չափից շատ ընկերասեր էր, չափազանց մաքրասեր։ Ծնողապաշտ էր։ Նրբությունն իր մեջ ապրում էր ուժի հետ մեկտեղ։
Ապրում էր գծի ու հնչյունի լեզվով
Ստեղծագործում էր՝ նկարչությամբ։ Իր մտքերը փոխանցում էր գույնով, լռությամբ՝ առանց բացատրությունների։
Պատերազմի լուրը լսելուն պես միանգամից գնացել էր զինկոմիսարիատ
Ապրիլյանի ժամանակ կամավորները որ եկան, մենք մեզ մենակ չզգացինք։ Հիմա ես էլ պիտի գնամ, որ երեխեքը իրենց մենակ չզգան…։
Մեկնելուց ասել էր, որ չի զանգելու
Ձեր մի զանգը կարա լիքը տղերքի կյանք խլի։
Քո ծնունդն է, դու ես մեզ նվեր արել
Ծննդյան օրը՝ նոյեմբերի 3-ին զանգել էր վերջին անգամ։
Վերջին մարտը
2020 թ․ Նոյեմբերի 4-ին Շուշիում։ Կամավոր էր մասնակցել երկու պատերազմներին։ Չընդունեց թիկունքային աշխատանքը, պահանջեց առաջնագիծ։ Ջոկի հրամանատար դարձավ։ 8 ժամից ավելի կռվեցին՝ մինչև վերջ, մինչև զենքերը չվերջացան։