hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Իվան Կիրակոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1991 թ․ Մարտի 19-ին Արծվաշենում։ Ոգեշնչվում էր ամեն ինչից՝ սովորականից մինչև բացառիկը։ Իր կյանքը ապրում էր սիրով ու շարժումով։

Սրտով կապված մարդկանց հետ
Իր ժամանակն անցկացնում էր ընտանիքի ու ընկերների հետ։ Ուներ սիրած էակ։ Սիրում էր լինել շրջապատված մարդկանցով։

Լավ, դրական, աշխույժ
Նրան հիշում են որպես ընկերասեր, աշխույժ տղա, որ միշտ հարգանքով էր վերաբերվում շրջապատին։ Ուներ իր ուրույն, վարակիչ դրականությունը։

Մեծ երազանքներով
Դպրոցն ավարտեց, ընդունվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։ Պլաններ ուներ բանակից հետո բիզնեսով զբաղվելու։

Ամեն ինչ մնաց կիսատ

-Մամ, քո ծնունդը նշելու եմ Դադիվանքում։ Գնամ հայրենիքս պաշտպանեմ, գամ, որ նշեմ, հետո պատրաստվեմ եղբորս հարսանիքին…

Խոր զրույցներ՝ լուռ գիշերներին
Գրեթե ամեն գիշեր զրուցում էր մայրիկի հետ։ Մի անգամ, դիրքերում բարեկամի մահվան լուրից հետո, հարցրել էր՝ մայրը գնալո՞ւ է հուղարկավորության։ Ասել էր՝ «Չգիտեմ, ոնց… կփորձեմ զանգել»։

Վերջին մարտը
Եղել է 2020 թ․ Հոկեմբերի 2-ին Քարվաճառում։ 11 հոգով էին, որոնցից 7-ը զոհվել էին։