
Ծնվել է
1991 թ․ օգոստոսի 24-ին Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում։
Կյանքը՝ համազգեստով
Հետագայում միացավ սահմանապահ զորքերին՝ դառնալով հատուկ ջոկատային։ Զինվորական կյանքը նրա տարերքն էր։
Ընկերների շրջապատում
Նրա կյանքում կարևոր տեղ ունեին ծառայակից ընկերները։ Բոլորը միաբերան ասում էին՝ Սերյոժան ընկերասեր էր, դրական, բոլորի կողմից սիրված։
Լուռ պահած երազանքները
Չէր սիրում կիսվել, բայց գիտեին՝ ցանկանում էր նշանվել, ընտանիք կազմել։ Երազում էր իր խաղաղ անկյունն ունենալ՝ սիրո և հանգստության մեջ։
Վերջին օրերը
Գնդի հրամանատարը զոհվել էր։ Սերյոժան մասնակցել էր նրա հուղարկավորությանը, հետո ուղևորվել մարտի դաշտ։ Դա վերջին ուղին էր…
Մարտի դաշտում
Հոկտեմբերի 12-13-ին Կուբաթլուի տարածքում, փոքրիկ դադարի ժամանակ՝ ծխելու պահին, ԱԹՍ-ը հարվածել էր։ Ծանր վիրավորվել է, տեղափոխվել հիվանդանոց։
Վերջին մարտը
Զոհվել է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին։