hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մխիթար Պողոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1993 թ․ նոյեմբերի 1-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։

Սրտի շարժումը՝ բարություն
Ամեն ժամի, առանց երկմտելու պատրաստ էր օգնության ձեռք մեկնելու։ Բառ չասած՝ արդեն պատրաստ էր օգնելու։

Հոգատարությունը՝ առանց պայմանների
Երեխաներին սիրում էր անսահման։ Ժամանակն անցկացնում էր ընտանիքի, ընկերների հետ՝ բոլորին ժպիտ պարգևելով։

Հոգու հասունությունը
Խելացի էր, կշռադատող։ Տարիքով մեծերին անգամ օգնում էր իր հասուն խորհրդով։

Նպատակը՝ օգտակար լինել
Նպատակ ուներ ինտերնետ խանութ ստեղծել՝ մարդկանց կյանքը հեշտացնելու համար։

Կամավոր էր
Հոկտեմբերի 8-ին կամավոր մեկնել էր ռազմաճակատ։ Լի ոգևորությամբ՝ ասում էր․ «Հաղթելու ենք»։

Կյանքը հիասքանչ է, ամեն ինչ հաղթահարելի է…
Սիրում էր կրկնել։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 22-ին, Հադրութում։