
Ծնվել է
1990 թ․ հոկտեմբերի 3-ին Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղում։
Ուսումնական ճանապարհը
Սովորել էր Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։
Ծառայության տարիները
Զորակոչվել էր բանակ, ծառայել Լուսակերտում և Հայկազովում։
Աշխատանքն ու ընտանիքը
Երկու եղբայրներով ընդունվել էին սահմանապահ զորքեր։ Ուներ փոքր երեխա, որի հետ անցկացրած ժամանակն ամենաթանկն էր։
Երազանքները
Ուզում էր ընտանիքով տեղափոխվել Երևան, աշխատել բանկում, ապրելու նոր հորիզոններ ունենալ մայրաքաղաքում։
Բնավորությունը
Ազնիվ էր, ճշտախոս, մեծատառով մարդ։ Խուսափում էր օգնություն խնդրելուց։
Լիլիթին լավ կնայեք, ընտանիքիս լավ կնայեք…
Վերջին զանգը եղել է նոյեմբերի 4-ին։ Խնդրեց՝ Լիլիթին, որ մատանին դնի ու նկարն իրեն ուղարկեն։ Հետո ասաց․ «Դե, էլ չհանես»։
Հերոսական պահը
Նոյեմբերի 8-ին Սանասարի ուղղությամբ վիրավորվեց։
Վերջին խոսքերն էին
«Չհասցրի երեխուն տեսնեմ»։