
Ծնվել է
1994 թ․ հոկտեմբերի 6-ին Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում։
Տան հոգսը վերցրել էր իր վրա
Սրտանց սիրում էր իր գործը։ Հողի հետ էր՝ գյուղատնտեսություն, հողագործություն։
Ընտանեկան շփում
Ժամանակի մեծ մասը նվիրում էր ընտանիքին, ընկերներին ու իր երեխային։
Ինչպիսին էր իրականում
Զուսպ, բայց՝ ջերմ։ Սրտացավ, կոկիկ, բարեկամասեր։ Մաքրասեր․ միշտ երկու թաշկինակ էր պահում՝ մեկը իրեն, մյուսը կոշիկների համար։
Երազանքների մասին
Չէր սիրում խոսել, բայց մի նպատակ ուներ՝ տուն կառուցել հայրենի հողի վրա։
Ավելի լավ է՝ հերոսաբար զոհվեմ, քան ղզիկի պես փախչեմ
Հայրենիքը վեր էր դասում ամեն բանից։
Վերջին հրաժեշտը
Հոկտեմբերի 12-ին բոլորին գրկեց, համբուրեց։ Թողեց իրերն ու լուռ գնաց՝ կարծես հրաժեշտ էր տալիս։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 14-ին, Մատաղիս Քարվաճառ հատվածում։