
Ծնվել է
1977 թ․ դեկտեմբերի 7-ին Հադրութի շրջանի Այգեստան գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Տղաների հաջողությունները և հայրենիքի ձեռքբերումները։
Ժամանակը սիրում էր անցկացնել իր
Ընտանիքի հետ։ Ամեն վայրկյանը նվիրում էր տղաներին՝ ցույց տալով սահմանը, զինվորի կյանքը և նրանց մեծացնելով զինվորի ոգով։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրան շրջապատում անվանում էին «զոլդ»՝ ի նշան հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սիրո։
Երազում էր
Հայրենիքը ազատ լինի, իսկ որդիները մեծանան հայրենասեր ու պիտանի մարդիկ դառնան։
Յուրահատկություններ
Անձնազոհությունը։ Իմանալով, որ հետ չի գալու, նա ընտանիքը թողեց ու գնաց առաջնագիծ, որ զորքը մենակ չմնա։
Վերջին զրույց
Առավոտյան կինը զանգահարել էր։ Նա խոստացել էր ավելի հարմար պահի զանգահարել։ Կինը կրկին ժամը 2-ին էր զանգահարել, սակայն նա այդպես էլ հեռախոսը չի վերցրել։ «Նա երբեք այդպես չէր արել։ Նա միշտ իմ զանգերին պատասխանում էր»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Նոյեմբերի 7-ին Շուշիում։