hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գոռ Կարապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1994 թ․ մայիսի 24-ին Վայոց ձորի Վայք քաղաքում։ Խելացի էր, զուսպ, աչքի էր ընկնում մտքի պարզությամբ ու սրտի ջերմությամբ։

Սիրել էր ու պետք է նշանվեր
Ընկերասեր էր, ժամանակն անցկացնում էր հարազատների ու ընկերների հետ։ Ուներ սիրած աղջիկ։ Պետք է նշանվեր։

Բարի սիրտ, պարզ հոգի
Բոլորը հիշում են նրան որպես շատ բարի տղա։ Միշտ օգնում էր բոլորին՝ հատկապես մեծերին։

Երազանքները
Ցանկանում էր ամուսնանալ, ընտանիք կազմել, կառուցել իր տան պատերը։ Բայց ամեն ինչ կիսատ մնաց։

Մայրական աղերսը
Մայրը գնացել էր զորամաս, խնդրել էր՝ չգնալ, իրեն մենակ չթողնել։ Բայց նա ասել էր՝ «Չէ, պետք ա գնամ»։

Վերջին մարտը
2020 թ. հոկտեմբերի 13-ին Ջաբրաիլում։ Նրան տարել էին հոկտեմբերի 9-ին, իսկ հոկտեմբերի 13-ին ընտանիքը լսեց ծանր լուրը։ Գոռն այլևս չկար՝ իր վերջին խոստումը պահած։