hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ալբերտ Խառատյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1995 թ․ սեպտեմբերի 3-ին Երևանում

Ոգեշնչվում էր
Ամեն ինչից, բայց ամենից առաջ՝ հայրենիքից

Իր սիրելիները նրա ամեն ինչ էին
Ընտանիքին՝ մորն ու եղբորն էր նվիրված նրա սերը

Նրա հասունությունը բոլորն էին տեսնում
Շատերի համար նրա խոսքն օրենք էր

Մասնագիտությամբ մանրանկարիչ էր
Երազում էր ավարտել արվեստի քոլեջը, սիրում էր վիտրաժներ պատրաստել

Նկարչությունն էր նրա լեզուն
Չէր ստեղծում տեքստեր, բայց ստեղծում էր պատկերներ

Վերջին զրույցը
Եթե մենք չգնանք, ո՞վ պիտի գնա տղերքի կողքին կանգնի։ Ես պիտի գնամ հայրենիքս պաշտպանեմ

Չի նահանջել, չի հանձնվել
Մինչև վերջ իր դիրքում էր

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 6, Վարանգաթաղ