
Ծնվել է
1992 թ․ փետրվարի 8-ին Վայոց ձորի Զառիթափ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր երեք երեխաները ու նրանց հաջողությունները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Մարդամոտ էր, դրական ու ժպիտով լեցուն։
Երազում էր
Կնոջ հետ տուն կառուցել և ապրել անկախ Հայաստանում։
Յուրահատկություններ
Հոգատար հայր և ամուսին էր, օրինակելի սպա։
Վերջին խոսքերն էր
«Ռու, ես քեզ շատ եմ սիրում, երեխաներիս լավ կնայես»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 10-ին Հադրութում։ Պատերազմի առաջին օրից կռվել է թշնամու դեմ և ճիշտ ռազմավարության շնորհիվ փրկել բազում երիտասարդների կյանքեր, ովքեր ընկել են շրջափակման մեջ։