
Ծնվել է
1984 թ․ ապրիլի 24-ին Էջմիածնի Ապագա գյուղում
Սիրում էր հայրենիքը
Մեծացել էր հայրիկի օրինակով
Համեստ էր, խելոք, բարեկամասեր ու ընկերասեր
Նվիրված էր կյանքին, իր սկզբունքներին ու զինակիցներին
Սովորել է
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում
Երազում էր սպա դառնալ
Չնայած ոտքի վնասվածքին ու զորացրմանը՝ կամավոր վերադարձավ առաջնագիծ
Հունահռոմեական ըմբշամարտով էր զբաղվում
Երբ զինամրցակիցներից մեկի ձեռքն ակամայից վնասել էր, որոշել էր այլևս երբեք չմրցել
Չէր ստեղծագործում
Բայց իր ամեն քայլով արժեք էր ստեղծում
Նվիրված էր իր զինվորներին
Երբ նրանց հարցրել էին՝ եթե պատերազմ սկսվի, ում հետ կցանկանաք գնալ, պատասխանել էին՝ Մայիս Նազարյանի
Ընտանիքին ասել էր
Ինչ էլ ասեք, չասեք, գնալու եմ
Վերջին հեռախոսազրույցը
Ամեն ինչ լավ է, հեռախոսը անջատեք, թշնամին տվյալներ չստանա
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 31, Արեգասար