hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վախթանգ Օհանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996 թ․ Հոկտեմբերի 19-ին Լոռու մարզի Աքորի գյուղում։ Մանկուց ոգեշնչվում էր հայրենիքով, հայոց պատմությամբ։

Ընկերներն ու հարազատները
Նպատակասլաց էր, կյանքով լեցուն, ուրախ։ Գյուղում սիրում էր լինել 94-ամյա պապիկի հետ՝ լսելով նրա պատերազմի պատմությունները, իսկ քաղաքում՝ ընկերների շրջապատում։

Երազանքները
Ցանկանում էր դառնալ լավ ոստիկան և հայրենիքին պիտանի մարդ։ Սիրում էր հայոց պատմությունը։ Երազում էր ամուսնանալ։ Խանութ էր բացել։

Բնավորության գծերը
Յուրահատուկ էր․ փոքրերի հետ փոքր էր՝ հեծանիվ էր քշում, մեծերի հետ՝ մեծ, լսում էր նրանց պատմությունները։

Վերջին խոսքերը
Առաջին անգամ իմացան, որ Ջաբրաիլում է։ Հարցրին ոնց է, պատասխանեց․ «Շատ լավ, ամեն ինչ լավ ա, առաջ ենք գնում, հաղթելու ենք»։

Վերջին հերոսական դրվագը
Ջաբրաիլում յուրաքանչյուր ռմբակոծությունից հետո կանչում էր․ «Զինծառայողներ, ասեք՝ ներկա»։ Թշնամու «Ուռալը» գրավելիս ասաց․ «Էս Ուռալով պիտի գնանք Հայաստան ու հարսանիքիս պիտի հարսի ու փեսայի ավտոն լինի»։

Վերջին մարտը
Տեղի է ունեցել Ջաբրաիլում 2020 թ․ հոկտեմբերի 13-ին։