hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Տիգրան Ավետիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1990 թվականի փետրվարի 27-ին, Արտաշատում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սիրում էր պատմություն։ Հոյակապ սովորում էր, և, լինելով ազնիվ ու նպատակասլաց, աշխատում էր ընտանիքին օգնելու համար։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ կամ պատմություն ուսումնասիրելով ու գրքեր կարդալով:

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ համերաշխ և մարդասեր էր։ Երբեք ոչ մեկին չէր մերժում, մարդկանց միավորում էր։ Ամեն մարդու մեջ լավն էր տեսնում։

Երազում էր
Նոր դասագրքեր գրել պատմության վերաբերյալ և կատարել նոր բացահայտումներ։ Երազում էր նաև, որ յուրաքանչյուր ընտանիք մանկատնից մեկ երեխա որդեգրի։

Յուրահատկություններ
Հարգանքով էր վերաբերվում բոլորին, ձայնը երբեք չէր բարձրացնում։ Հատուկ վերաբերմունք ուներ կանանց ու աղջիկների հանդեպ։

Սիրում էր
Պատմություն ուսումնասիրել և գրքեր կարդալ:

Վերջին խոսքերն էր
«Ամեն ինչ լավ է, չանհանգստանաք»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թվականի հոկտեմբերի 15-ին։