hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Հովհաննիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1983 թ․ հունվարի 1-ին Արմավիրի մարզի Նորավան գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր ընտանիքը և երեխաների հաջողությունները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ՝ այցելելով գեղատեսիլ վայրեր կամ տանը՝ ուրախ երեկոներ կազմակերպելով։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ազնիվ, կենսուրախ և պատրաստակամ մարդ էր։

Երազում էր
Վերանորոգել տունը և երեխաներին տեսնել բարձրագույն կրթությամբ։ Նաև երազում էր գնել մեքենա, որը չհասցրեց։

Սիրում էր
Ամբողջ ժամանակը տրամադրել երեխաներին և նրանց հետ զբաղվել։ Նա շատ յուրահատուկ էր մոտեցում ուներ բոլոր մեծերի նկատմամբ։

Վերջին զրույցը
Ասել է կնոջը, որ գնան գյուղապետարան և գումար ստանան, իսկ կինը պատասխանել է, որ միասին կգնան։ «Ուշ կլինի այդ ժամանակ» պատասխանել է ամուսինը և կապն ընդհատվել է։

Վերջին հերոսական մարտը եղել է
Նոյեմբերի 6-ին Շուշիի Քարին տակ հատվածում։ Զոհվել է ընկերների համար սնունդ հայթայթելու ժամանակ։