
Ծնվել է
2002 թ․ հունիսի 8-ին Լոռու մարզի Արծնի գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ազգային երգն ու պարը, իր գյուղը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հայրենասեր, ընկերասեր, հայրենիքը կյանքից վեր դասող։ Հարազատների համար՝ լավ զավակ։
Երազանքները
Ծառայել, զինվորական գծով առաջ գնալ և մնալ իր գյուղում։
Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում
Իր ազնվությունը և անմիջականությունը։
Վերջին զրույցը
Ասաց․ «Պապային լա՛վ կնայես։ Կասես՝ չլացի՛։ Ես քեզ հավատում եմ, մա՛մ, դու ուժեղ ես, պապային լա՛վ կնայես»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 31-ին Մարտունի 2-ում՝ Կամարներ վայրում։