hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մոնթե Մելքումյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ մարտի 26-ին Մարտունու շրջանի Սոս գյուղում։

Սիրած զբաղմունքները
Սպորտով էր տարվում՝ շաշկի, ֆուտբոլ։ Շատ էր սիրում նկարել։ Սովորում էր Իվանյանի անվան վարժարանում՝ տարբերվելով թե՛ հմտություններով, թե՛ վերաբերմունքով։

Միշտ մարդկանց մեջ
Ընտանիքի, ընկերների հետ էր միշտ շրջապատված։ Բոլորը նրան ճանաչում էին որպես սրտաբաց, բարի, հոգատար։

Երազանքներն ու կոչումը
Իր երազանքներից էր ծառայել հայրենիքին՝ ինչպես հայրը։ Ծառայության ընթացքում դարձավ հետախույզ։ Մարտունի մեկնելը նրան մեծ ուրախություն էր պատճառել։

Սիրում էր արարել
Ուներ նկարելու և գրելու տաղանդ, բայց տեղահանման ժամանակ նրա ստեղծագործությունները չհաջողվեց փրկել։

Վերջին զանգը
Հոկտեմբերի 22-ին զանգել էր մորը։ Երբ քույրը երգել էր, ասել էր․ «Տուր, խոսե՛մ»։ Հարցնում էր՝ ո՞նց եք։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 23-ին, Ֆիզուլիում։ Վիրավորված լինելով հանդերձ, չի հեռացել։ Մնացել է՝ օգնել, բուժել, երբ ուրիշ ոչ ոք չէր հասել օգնության։

Վերջին խոսքը
Նա երբեք չէր բողոքում։ «Տեղս թագավորական, ընկերներս՝ թագավորական»,- ասում էր։ Այդպես էլ մնաց՝ ընկերների կողքին։