
Ծնվել է
1978 թ․ մայիսի 7-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը և հայրենիքի հետ կապված ցանկացած լավ նորություն։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ զբոսնել և հանգիստ վայրեր գնալ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հավատարիմ էր, բարի ու օգնող՝ անաշահախնդիր։
Երազում էր
Հայոց աշխարհում խաղաղություն լինի։
Յուրահատկություններ
Աշխատասիրությունը, և ամեն ինչից գլուխ հանելու, ամեն ինչ ավարտին հասցնելու ունակությունը։
Վերջին խոսքերն էր
«Ես դեռ մնալու ու պայքարելու եմ հանուն հայրենիքի»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 25-ին Կարմիր շուկայում։ 3 անգամ վիրավորվել էր, բայց շարունակել էր մարտնչել։