
Ծնվել է
1988 թվականի ապրիլի 1-ին, Սյունիքի մարզի, Սիսյան քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենասիրությունը և հայոց պատմության մասին քննարկումներն ու վիճաբանությունները։ Պապերն իրենց հայրենատիրությունից էին եկել։ Սիրում էր պատմություն, պայմանագրային էր, բուժակ էր եղել։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Աղավնիներ պահելով և գյուղատնտեսությամբ զբաղվելով: Աղավնիների մասին ասում էր՝ «միակ կենդանիներն են, որոնք երկինքն են սիրում. միակ տեղը, որտեղ արդարություն կա»։ սիրում էր գյուղատնտեսություն, լավ երգում էր, բժշկություն էր սովորել։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Անձնազոհ և ընկերասեր էր։
Երազում էր
Ամուսնանալ և տան կառուցումը ավարտին հասցնել: ։
Յուրահատկություններ
Մարդասիրությունը և ընկերասերությունը։ Պատրաստ էր գնալ ամենուր հանուն ընկերոջ։
Սիրում էր
Բժշկությունը, պատմությունը ինչպես նաև ստեղծագործություններ գրել:
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թվականի հոկտեմբերի 25-ին, Կուբաթլույում։