
Ծնվել է
1993 թ․ դեկտեմբերի 15-ին Երևանում։ Ավարտել է դպրոցը, ապա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան։ Սպա էր, ծառայել է Ջաբրայիլում։
Ոգեշնչումը
Սիրում էր իր գործը, զինվորներին ու ընտանիքին։ Իր աշխատանքում էր գտնում խաղաղություն։
Սերը և ընտանիքը
2019-ին ամուսնացավ։ Ապրում էին Ջաբրայիլում, երեխաներ չունեին։ Կյանքը նվիրել էր հայրենիքին ու կնոջը։
Ընկերների հուշերով
Թասիբով, ուժեղ, խիզախ մարդ էր։ Զինվորները նրան հիշում են որպես նվիրված հրամանատար։
Երազանքները
Նրա վերջին մեծ երազանքը՝ ծառայությունը շարունակել Հայաստանում, այդպես էլ անկատար մնաց։ Սեպտեմբերին տուն էին եկել արձակուրդ, բայց Ռաֆայելը վերադարձավ զորամաս՝ սեպտեմբերի 28-ին։
Վերջին խոսքը
«Ամեն ինչ լավ ա լինելու։ Չլացես, ես չեմ սիրում, որ լացում ես։ Կգամ…»։
Վերջին մարտը
Զոհվել է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին Ջաբրայիլում։ Երբ պարզվել էր, որ շրջափակման մեջ են, Ռաֆայելը զգուշացրել էր զինվորներին․ «Մի գնացեք, ակցենտ ունեն, հայեր չեն»։ Սակայն կրակոցները չուշացան։ Նա զոհվեց՝ դասակի առաջ կանգնած։