hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սեվակ Օհանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1985 թ․ հոկտեմբերի 4-ին Եղեգնաձորում, Վայոց ձորի մարզում։

Հայրենասիրական ոգին
Ուրախանում էր ամեն անգամ, երբ կարողանում էր ծառայել Հայրենիքին։ Երազում էր այնքան հզոր բանակ, որ կարողանար վերադարձնել Նախիջևանն ու Արևմտյան Հայաստանը։

Ընտանեկան կյանքը
Երեք երեխաների ծնունդին ներկա չի եղել․ ասում էր՝ «Ձեզ կարող եմ հանգիստ թողնել, բայց զինվորիս՝ ոչ»։ Դրանից առավել նվիրում լինել չի կարող։

Ընկերներն ու հիշողությունները
Ընկերները հիշում են խիստ, բայց արդար հրամանատարին։ Հարազատների աչքում՝ ժպտերես ու միշտ հոգատար որդի, ամուսին, հայր։

Երազանքները
Պարզ էր ու մեծ՝ ունենալ տուն՝ լի սենյակներով ու լի երեխաներով։ Տուն, որտեղ կբազմապատկվեր երջանկությունը։

Խառնվածքը ու սովորույթները
Պարտաճանաչությունը նրա ամենաբնորոշ գիծն էր։ Նույնիսկ իր իրերի տեղը փոխել չէր կարելի։ Զինվորական կարգապահությունը նրա հավատքն էր։

Վերջին խոսքերը
«Պիտի գնամ իմ երեխեքի համար։ Թող հպարտ քայլեն, ոչ թե ամաչեն, որ իրենց հերը փախելա…»

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 22-ին՝ Իշխանաձորում։ Սպան զոհվեց սնայպերի կրակից՝ մինչև վերջին փամփուշտը պայքարելով։ Արյունն աչքերին էր… բայց նահանջ չկար։