hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Զոհրաբ Քոչարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1991 թ․ մայիսի 15-ին՝ Շամշադինի Չինչին գյուղում։ Նա սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, ԵՊՀ-ի\՝ փիլիսոփայության բաժինը՝ կարմիր դիպլոմով։

Նվիրված աշխատանքին
Սիրում էր իր աշխատանքը՝ մեքենաների առևտուր, բայց սրտում ամենից վեր էր հայրենիքի հանդեպ սերն ու պատասխանատվությունը։

Մարդկային ջերմ հարաբերությունները
Ժամանակն անցկացնում էր ընկերների հետ։

Բնավորությունը
Նպատակասլաց էր, խելացի, քչախոս, բայց խորը։ Երբ խոսում էր, խոսքերը ծանրություն ունեին։

Երազանքները
Նպատակ ուներ քաղաքականությամբ զբաղվելու, տուն գնելու։ Իր ճանապարհն արդեն սկսել էր վստահ ու հանգիստ քայլերով։

Ստեղծագործ միտքը
Համալսարանում և տանը ուներ բազում գրառումներ՝ փիլիսոփայական խորությամբ ու խոկումներով լի։

Վերջին պահերին
Ինքը շատ բան չէր պատմում, բայց հետաքրքրվում էր ամեն ինչով, լուռ հետևում էր ամենին։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 14-ին Հադրութի Տող գյուղում։ Գնացել էր իր կամքով՝ այն մարդկանց փոխարեն, ովքեր հրաժարվել էին։ Երբ հարցրել էին՝ «Չես վախենո՞ւմ», պատասխանել էր․ «Ոչ»։