hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վանիկ Ռաֆաելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1993 թ․ հուլիսի 31-ին Խորունք գյուղում։ Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում և դարձել սպա։

Ոգեշնչում էր…
Բարության ուժով էր ապրում։ Մանկուց էլ երազում էր օգնել մարդկանց, անգամ հեծանիվով մի տատիկի ծանր իրերն էր հասցրել հարևան գյուղ։

Ընտանիքը
Սիրում էր ժամանակ անցկացնել հատկապես քույրիկների հետ։

Նկարագրում են որպես…
Նվիրված, հոգատար, ուշադիր ու բարեսիրտ անձնավորություն։

Երազանքները
Երազում էր պարզապես լավ մարդ լինել, ու դարձավ այդպիսին։

Վերջին խոսքը
«Մամ ջան, պապ ջան, քառօրյան անցել ենք, էս էլ կանցնենք»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 12-ին Ջաբրայիլում՝ զոհվել է զինվորին փրկելով՝ նրան զիջելով իր զրահաբաճկոնը։ Մահացել է հոկտեմբերի 15-ին։