hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արշալույս Չոբանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1978 թ․ սեպտեմբերի 3-ին Ջավախքում։ 8 տարեկանից ապրել է Եղվարդում։

Ոգեշնչում էր…
Սրտի ամեն անկյունում՝ ընտանիքն էր, իսկ հոգու խորքում՝ հայրենիքն ու պայքարը հանուն նրա։

Ընտանիքը
Անմնացորդ նվիրված էր կնոջն ու երկու զավակներին՝ 13-ամյա որդուն ու 17-ամյա դստերը։

Նկարագրում են որպես…
Լավ մարդ՝ ամեն իմաստով․ լավ հայր, ամուսին, ընկեր։

Երազանքները
Իրականացրեց ընտանիք ունենալու երազանքը։ Բայց մնաց կիսատ… ամեն բան, որ դեռ պետք է լիներ։

Վերջին խոսքը
«Ամեն ինչ լավա լինելու, միանշանակ հաղթելու ենք»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 13-ին Ջաբրայիլում։ Կռվել է մինչև վերջ՝ իր տղերքի հետ։