hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտուշ Թարոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1985 թ․ նոյեմբերի 27-ին՝ Ջերմուկ քաղաքում։ Ծնողների մահից հետո մեծացել է Վայքում՝ հորաքույրի ու պապիկ-տատիկի խնամքով։ Ավարտել է Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ծառայել Վայքի զորամասում։

Ոգեշնչում էր…
Հայրենիքը նրա սրտի ուժն էր։ Իրեն ոգեշնչում էին հայրենասիրական երգերն ու զինվորներին փոխանցած արժեհամակարգը։

Ընտանեկան կյանքը
Արհավիրքների միջով անցած մեծ ընտանիք ուներ՝ չորս զավակ, որոնց մեջ սերմանում էր հայրենասիրություն։

Նկարագրում են որպես…
Ուժեղ, անկեղծ, անսահման բարի մարդ, իսկական ընկեր։

Երազանքները
Երազում էր տունը վերանորոգել, երեխաների մեծանալը տեսնել։ Ապագայով էր ապրում։

Յուրահատկությունը
Հայրենասիրությունը՝ նրա ինքնության հիմնական գիծն էր։ Երեխաներին սովորեցնում էր հերոսների անունները։

Վերջին խոսքը
«Քո մեջ աֆիցերսկի դուխ կա, իմ հետ ինչ էլ լինի, ես վստահ եմ քո վրա, դու ուժեղ ես, էրեխեքիս լավ կնայես…»։

Բա պապան ուրա, երբա գալու…
Փոքր տղան դեռ սպասում է հոր վերադարձին։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 11-ին Ջաբրայիլում՝ հետախուզական առաջադրանքի ժամանակ։ Մարտական առաջնագծում կանգնել է առաջին հարվածի տակ։