
Ծնվել է
2000 թ․ հուլիսի 21-ին Լոռու մարզի Գուգարք գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ծառայությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։ Ուներ սիրած էակ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, կենսուրախ, կարգապահ, շատ խելացի, բարի։
Երազանքները
Միայն սովորելը։
Վերադառնալ տուն ու երկար քնել։
Վերջին զրույց
Ուրախացել էր, որ պահեստազորային է դառնալու։ Պետք է մեդալ ստանար՝ որպես լավագույն հերթապահ։
Վերջին հերոսական մարտը
2020 թ մայիսի 19-ի,ն Ասկերանի դիրքերում։ Զորավարժության ժամանակ։ Իր կյանքը պատրաստ էր տալ ընկերների համար։ Իրեն դիրքեր գնալ չէր կարելի, բայց ինքնակամ գնում էր։
Պարգևատրվել է
Հետմահու ստացել է «Արիության» մեդալ, իսկ մարտական հերթապահության համար շնորհակալագիր՝ որպես «Լավագույն զինվոր»։