
Ծնվել է
1997 թ․ հունվարի 3-ին Արմավիրի մարզի Հոկտեմբերյան քաղաքում։
Սիրած գործը
Ամբողջ օրն անցկացնում էր դաշտերում։ Գյուղատնտեսությունն իր համար ոչ միայն աշխատանք էր, այլև հանգիստ ու կյանք։
Ճանապարհն ու ընտրությունը
Ռուստամի ջոկատից էր։ Յոթ տարով պարմանագիր կնքած՝ գիտակցաբար ընտրել էր ծառայել, օգնել, պայքարել։
Երազանքները
Սիրում էր իր տարածքն ու բնօրրանը։ Երազում էր տուն կառուցել իր ձեռքերով, իր հողի վրա։
Ընկերությունը դաշտերում
Չէր սիրում բազմամարդ միջավայրեր։ Բայց դաշտերում՝ իր ընկերների կողքին, Կարենը իրեն լիարժեք էր զգում էր։
Նրա մասին հիշողություններում
Մարդիկ նրան հիշում են միայն բարությամբ։ Բոլորի հիշողություններում մնացել է որպես հանգիստ, աշխատասեր տղա։
Վերջին մարտը
Սեպտեմբերի 27-ին արդեն դիրքերում էր։ Անօդաչու սարքի հարվածից դարձավ ջոկատի առաջին զոհերից մեկը։