
Ծնվել է
1996 թվականի հոկտեմբերի 28-ին, Վայոց ձորի մարզի Սերս գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Բնությունը, որսը, գյուղը և այգեգործությունը։ Հողին կապված էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։ Նշանված էր, հոկտեմբերի 28-ին պետք է ամուսնանար։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Համարձակ, հայրենիքին նվիրված, ճշմարտախոս և աշխատասեր էր։
Երազում էր
Ապագա կնոջ հետ ապրել գյուղում և շենացնել հայրենի գյուղը և ունենալ շատ երեխաներ։
Յուրահատկություններ
Համբերատար էր, երբեք չէր հոգնում։ Մանրակրկիտ սուվինիրներ էր պատրաստում։
Սիրում էր
Ստեղծագործել: Ասում էր՝ «Մարդը մահանալուց հետո հոգի է, իսկ մարմինը մոխրանում է, հող է դառնում։ Հոգիս ճախրում է Աստծո մոտ։ Ես չեմ վախենում մեռնելուց»։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 9-ին ասել է՝ «Մամ աղոթի իմ համար։ Գալու եմ, բա ինչ եմ անելու։ Մամ ջան, գալու եմ, կսպասես, գալու եմ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
15 հոգու փրկել է պայթյունից։ Վերջում հրամանատարին իր մարմնով փակել և զոհվել է։