hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գառնիկ Հովհաննիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թվականի հոկտեմբերի 8-ին, Գյումրիում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Զինվոր լինելը, գանգուր մազերը, աղջիկների հետ խաղալը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Սովորելու վրա։ Հաճախում էր մի քանի պարապմունքի, իսկ օրվա ընթացքում նաև ընկերների հետ էր ժամանակ անցկացնում։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Լիդեր էր բնավորությամբ, ընկերները միշտ խորհրդակցում էին նրա հետ։ Որտեղ գնում էր, թվում էր, թե «խաղաղության աղավնի» էր։

Երազում էր
Բանակից վերադառնալ, տուն կառուցել և ավարտին հասցնել իր սենյակը։ Նաև ուզում էր փողոցի ծայրի խանութը գնել և այն ծրագրավորման օֆիս դարձնել։

Յուրահատկություններ
Ժպիտը, որտեղ նա լիներ՝ տխուր մարդ չէր լինում։ Մուրճերի փայտերը փոխում էր, փորագրում էր խաչ և “Գ” տառ։

Սիրում էր
Նկարել։

Վերջին ցրույց
Ընկերոջ հետ խոսելուց ասել է «Մամայիս ուշադիր կլինեք, ինչ էլ լինի, մեզ տանում են մսաղաց»։ Իսկ վերջին անգամ մոր հետ խոսելուց ստիպել է երդվի, որ ինչ էլ լինի, լաց չի լինելու:

Վերջին հերոսական մարտը եղել է
Ջաբրաիլում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից: