
Ծնվել է
Հունիսի 12-ին, 2001 թ., ԼՂՀ Մարտունու շրջան՝ գ. Աշանում:
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Աշխատանքը: Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո անցել է ծառայության:
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ: Իր աշխատանքով աջակցում էր ընտանիքին:
Ընկերներն ու հարազատները նկարագրում են, որ
Բարեկամասեր ու շփվող անձնավորություն էր, որը միշտ ուրախանում էր, երբ բարեկամները հյուր էին գալիս:
Երազանքները
Երազում էր ամուսնանալ և ունենալ իր սեփական բիզնեսը:
Վերջին զանգը
Հոկտեմբերի 11-ին էր, երբ ասաց, որ մարտկոցը լիցքաթափվում է, և հնարավոր է՝ երեք օր չզանգի: Երբեք չէր բողոքում:
Վերջին հերոսական մարտը
**«**Թութակներ» կոչվող տեսամասում, որտեղ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորվեց, և նրան դուրս բերել չհաջողվեց: