hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հայկ Մանգասարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Օգոստոսի 31-ին, 2000 թ., Մարտակերտի շրջան՝ Առաջաձոր գյուղ։

Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Աշխատում էր շինարարության մեջ որպես վարպետ, կրթությունը Շուշիի համալսարանում։ Անգամ երբ զորակոչվել էր բանակ, իր համար պատրաստել էր բլինդաժ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, շատ ընկերասեր էր։ Սիրած աղջիկ ուներ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ լավ, բարի։ Հայրը ասում է, որ իր ընկերները մինչև հիմա կապ են պահում մեզ հետ։

Երազանքները
Երազում էր ուսումը շարունակել, ամուսնանալ, ապրել բարեկեցիկ կյանքով։

Յուրահատկությունները
Նա սիրում էր նկարել, հատկապես դիմանկարներ՝ սիրողական մակարդակով։

Վերջին զրույցը
Վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 30-ին, Եղնիկներում։ Հայրը հարցրել է. «Վախենո՞ւմ ես»։ Ասել է. «Դուխս տեղն է»։

Վերջին հերոսական մարտը
Սեպտեմբերի 30-ին զոհվել է, պարգևատրվել է Մարտական խաչ և Մարտական ծառայության մեդալներով։