
Ծնվել է
Սեպտեմբերի 6-ին, 2001 թ., Արմավիրում։
Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Սովորում էր պոլիտեխնիկ ինստիտուտի մոդելավորող ծրագրավորող բաժնում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ազատ ժամանակը հաճախ անցկացնում էր փոքր եղբոր հետ, որին շատ էր սիրում։ Միշտ միասին էին։ Ուներ նաև սիրած աղջիկ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ոչ մեկին չէր վիրավորում, սրտացավ և խիզախ մարդ էր։
Երազանքների մասին
Նպատակ ուներ շարունակելու ուսումը։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 13-ին զանգահարել է մորը՝ հետաքրքրվելով իր երեք ընկերների մասին, որոնց հետ միասին զորակոչվել էր բանակ։
Վերջին հերոսական մարտը
Ֆիզուլիում, հոկտեմբերի 13-ին։ Պատերազմի ընթացքում ոչնչացրել է թշնամու հատուկ զենք, որի համար պարգևատրվել է կենդանության օրոք, սակայն իր համեստ բնավորության պատճառով չէր թույլ տալիս իր մասին բարձրաձայնել։ Բանակում ծառայել է տանկային վաշտում՝ որպես նշանառու, և ուներ շատ լավ տվյալներ։