hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Անատոլի Հարությունյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Փետրվարի 27-ին, 1976 թ., ԼՂՀ Մարտունու շրջան՝ գ․ Մաճկալաշենում։

Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Աշխատում էր և իր աշխատանքով ոգեշնչվում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ամենից շատ սիրում էր լինել ընտանիքի անդամների հետ, հատկապես՝ իր եղբոր երեխաների։ Ամուսնացած էր, սակայն երեխա դեռ չուներ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Համեստ, բոլորի կողմից հարգված մարդ էր, ով սիրում էր շփվել ընկերների հետ։

Երազանքների մասին
Մեծ ցանկություն ուներ ապահովել իր ընտանիքին ամեն ինչով։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 15-ին եկել էր տուն, մնաց մինչև մութը ընկնի։ Ասաց, որ տեղափոխվում են Հադրութ։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել Ամարասի մոտ հոկտեմբերի 20-ին։ Նույն օրը գյուղը ունեցավ 6 զոհ, որոնցից 4-ն իր ընկերներն էին։ Նրանք միասին էին, բայց տարբեր դիրքերում։ Անատոլին և ընկերները զոհվեցին ԱԹՍ հարվածից։