hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սերգեյ Հայրապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Փետրվարի 24-ին, 2001 թ., Ստեփանակերտում։

Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Սիրել է զինվորական գործը և սպորտը, մասնագիտությամբ տրակտորիստ էր։

Զբաղմունքներ
Սիրողական մակարդակով ֆուտբոլ էր խաղում։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ բարի, լավ դաստիարակված մարդ էր։

Երազանքների մասին
Նորից ծառայելու էր պատրաստ բանակում հանուն հայրենիքի։ Շատ էր սիրում իր տանկը։

Կարևոր փաստեր
Ծանր էր տարել այն օրը, երբ իր տանկը խոցվել էր թշնամու կողմից։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 12-ին. շատ երկար խոսել է։

Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 13-ին Մաղավուզի տարածքում։ Պատրաստվում էին որևէ բան բերել և վառել, որպեսզի դրա ծուխը խանգարեր ԱԹՍ-ին ֆիքսել իրենց տեղը։ Երբ բլինդաժից դուրս եկան և մեքենան կանգնեցրին, հենց այդ պահին ԱԹՍ-ն խոցեց նրանց։