
Ծնվել է
Մարտի 17-ին, 1995 թ., Վայոց Ձոր՝ Արենի գյուղում։
Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Անընդհատ շփվում էր երկրապահների հետ։ Իր սենյակը կահավորված էր դրոշներով և զինանշանով։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Սովորում էր բժշկական համալսարանում, 5-րդ կուրսում էր։ Ազատ ժամանակը տանն էր անցկացնում։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ մեծ հայրենասեր էր, պատերազմ գնաց իր կամքով։ Իր հետ տարել էր Նժդեհի փոքրիկ գրքույկը և դրոշը։
Երազանքների մասին
Երազանքը բժշկական համալսարանը ավարտելն էր։
Կարևոր մտքեր
Իր խոսքերից. «Եթե Մասիսը գրավելու միտք առաջանա և զինվորներ պետք գան, ես կկռվեմ»։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 30-ին Եղնիկներից։ Ասաց. «Բարձրանում ենք այծերի մոտ»։ Հայրը հարցրեց՝ կարկուտ շատ է գալիս, նա պատասխանեց՝ այո։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին, իր հոր ծննդյան օրը։ Ընկերոջն ասել է, որ եթե ինքն չհասցնի շնորհավորել հորը ծննդյան օրը, իր եղբոր որդին պետք է դա անի։ Տարբեր դեպքերում, նա նաև ասաց, որ եթե որդին ծնվի, անունը «Արցախ» կդնի։