hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վրեժիկ Պողոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1992 թվականի հուլիսի 1-ին, Սիսյանում։ Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Բերձոր։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենասիրությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և բարեկամների հետ։ Շատ նվիրված էր և ուներ սիրած էակ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր և բարեկամասեր անձնավորություն էր։ Սիրում էր մասնակցել ամեն տեսակի աշխատանքին։

Աշխատել է
Դպրոցում, ԱԻՆ-ում և ոստիկանությունում։

Երազում էր
Սիսյանում ունենալ սեփական տուն։

Սիրում էր
Բոլորի հետ կիսվել և նոր ընկերներ ձեռք բերել։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 7-ին զանգել է Ջրականից և խոսելով փոքրիկ Մոնթեի հետ ասել՝ «Քո անունը հերոսի անուն է, պետք է կարողանաս բարձր պահել»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 9-ին, Ջրականում։