hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Էրիկ Աբրահամյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1994 թվականի ապրիլի 28-ին, Հադրութում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը և պատմություն առարկան։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Խիզախ էր, անկեղծ, աջակցող և շատ հայրենասեր: Ընկերների հետ զրույցներից մեկի ժամանակ անգամ ասել էր՝ «կյանքս կտամ Հայրենիքի համար»:

Երազում էր
Ավարտել համալսարանի Իրավաբանության բաժինը։

Յուրահատկություններ
Ոչնչից չէր վախենում, նախընտրում էր ծառայել հայրենիքին։ Չէր սիրում ստել։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 26-ին հայրը, զգուշացրել էր նրան դուրս չգալ խրամատից։ Էրիկը մերժել էր՝ ասելով․ «Ես իմ դիրքը չեմ թողնի»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Արա լեռում։ Ընկերը հայտնել էր, որ շատերը փախել էին, իսկ Էրիկը, նրան մենակ չթողնելով, գնացել էր հանձնարարությունը կատարելու, որտեղ էլ զոհվել է։
Ողջ մնացած զինվորները նշում են, որ կյանքով են պարտական իրեն: