hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահե Մելքոնյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996 թվականի հոկտեմբերի 30-ին, Արարատի շրջանի Բյուրավան գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Պապ թագավորի և Նապոլեոնի կերպարները, որոնց լեգենդները նրա վրա մեծ ազդեցություն էին թողել։ Նա ավարտել էր Երևանի Պետական Համալսարանի համակարգչային գիտելիքների բաժինը և աշխատում էր որպես ծրագրավորող՝ մասնակցելով երեք ծրագրավորման ընկերությունների գործունեությանը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Աշխատանքի վայրում և սիրած էակի հետ:

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ջերմ, բարեսիրտ և ընկերասեր մարդ էր, ով ուներ խորիմաստ ժպիտ։

Յուրահատկությունները
Իր առանձնահատուկ խելքն ու մտավոր կարողությունները: Նա շատ խելացի էր:

Երազում էր
Բանակից վերադառնալ, շարունակել իր աշխատանքը, զարգացնել ու կատարելագործել իր մասնագիտական հմտությունները։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 15-ին, պայծառ ու զրնգուն ուրախ ձայնով խոսել է բոլորի հետ։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 16-ին, Մեխակավանում։