
Ծնվել է
1987 թվականի նոյեմբերի 25-ին, Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը։ Զբաղվում էր եռամարտով, սիրում էր ֆուտբոլ խաղալ։ Ավարտել էր Ուկրաինայի Տեռնոպոլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, աշխատում էր անվտանգության ոլորտում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, ուներ սիրած աղջիկ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ հանգիստ ու ընկերասեր էր։
Երազում էր
Ստեղծել իր սեփական բիզնեսը։
Յուրահատկություններ
Քանի որ իր ծննդյան օրը համընկնում էր Մոնթե Մելքոնյանի ծննդյան հետ, այդ օրը անպայման գնում էր եռաբլուր։
Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 14-ին, եղբորն ասել է՝ «Ամեն ինչ նորմալ է»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 15-ին, Ջրականում։ Ընկերները պատմում են, որ անգամ վիրավոր լինելով, մինչև վերջ կռվել է: Ինքը վիրավոր էր, բայց շարունակում էր մարտեր մղել։