hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դավիթ Ջալավյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1999 թվականի դեկտեմբերի 3-ին, Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը, միշտ ոգևորված հետևում էր ֆուտբոլային չեմպիոնատներին: Ընդունվել էր ոստիկանության ակադեմյայի իրավաբանական ֆակուլտետը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Լեզուներ սովորելով: Պարապում էր օտար լեզուներ՝ անգլերեն, չինարեն ինչպես նաև ծրագրավորում։ Զորացրվելուց հետո ընդհունվել էր Պոլիտեխնիկայի ինստիտուտ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Միշտ ասում էր՝ «Տղան պետք է դիրքում ծառայի»։ Խիզախ, անվախ էր։

Երազում էր
Զբաղվել գինեգործությամբ, ասում էր՝ «Տատիկի գինին պետք է գնա արտադրության»։

Սիրում էր
Զբաղվել երաժշտությամբ՝ երգելով և դհոլ նվագելով: Պատերազմ գնացել էր կամավոր՝ հորեղբոր տղայի հետ միասին։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 1-ին՝ մոր հետ խոսելիս ասել է՝ «Մամ, կյանքիցս քեզ շատ եմ սիրում»։ Մայրը խնդրել է, որ իրեն խնայի, իսկ նա պատասխանել՝ «Ես ֆուտբոլի թիմի պահեստային չեմ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 3-ին, Մադաղիսում։