Ծնվել է
2001թ. նոյեմբերի 8-ին Արարատի մարզի Այնթապ գյուղում։
Ամենից շատ սիրում էր
Ավտոմեքենա վարել։ Ասում էին՝ ծնված վարորդ է։ Ճանապարհը նրան ազատության զգացում էր տալիս։
Նվերը չէր սիրում մենակ մնալ
Իր ժամանակը անցկացնում էր ընտանիքի և ընկերների հետ։
Բարի էր, հասնող, ընկերասեր
Միշտ պատրաստ օգնելու՝ անգամ անծանոթին։
Կյանքն ընդհատվեց այնտեղ, որտեղ սկսվում էր ապագան
Նվերը շատ նպատակներ ու երազանքներ ուներ, սակայն ամեն ինչ մնաց անկատար…։
Շատ կապված էր ընտանիքի հետ
Հատկապես՝ մայրիկի։ Միշտ հոգ էր տանում, որ նա հանգիստ լինի։
Վերջին զրույցը մայրիկի հետ հոկտեմբերի 9-ի
«Շանը սատկել չկա, մամ ջան… Ես ամպայման տուն եմ գալու։ Ես նենց բաների միջով եմ անցել, բայց Աստված ինձ պահել ա…»։
Նվերն առաջինը կանգնեց
Երբ հրամանատարը հարցրեց՝ ով է պատրաստ իր հետ գնալ հարձակման։
Վերջին մարտը
Եղել է 2020թ. հոկտեմբերի 12-ին Մատաղիսի սարերում: