hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գեվորգ Ինջիղուլյան
2020 թ.
Կենսագրություն

 Ծնվել է
1993թ. հունվարի 13-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Գրիբոյեդով գյուղում։

Հաստատակամություն, որ հետագայում դարձավ նրա բնավորության հիմքը
Մանկությունն անցել է Ռուսաստանում, որտեղ նա դժվարությամբ էր սովորում ռուսերեն։ Երբ բառ չէր հիշում, վազում էր տուն՝ մորը հարցնելու, հետո կրկին իջնում ու շարունակում խոսակցությունը։

Ուսուցիչներն ու ընկերները հիշում են նրա ժպիտն ու միշտ դրական էներգիան
Սիրելի աշակերտ էր՝ անկեղծ, ուրախ, հումորով լի։

Երազանքներն ու նպատակները
Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Ավիաուսումնական կենտրոնում։ Երազում էր թռչել, բայց գետնին էր մնալու՝ պաշտպանելու երկինքը։

2020թ. սեպտեմբերի 29-ին մեկնել է ռազմի դաշտ
Թեժ մարտերի ժամանակ գտնվել է Հադրութում։

Մարտական ընկերը հիշում է
Օրեր շարունակ առանց սննդի ու զինամթերքի մնալուց հետո, Գևորգը ականանետի կրակի տակ գնացել է բազա՝ հաց, ջուր ու փամփուշտ բերելու։

Հոկտեմբերի 5-ի գիշերը
Գնդակահարեց թշնամու հետախույզին և վերցրեց կապի սարք՝ կարևոր ձայնագրություններով։

Հոկտեմբերի 6-ին մասնակցել է հակատանկային մարտի`
Կասեցնելով թշնամու գրոհը։ Գիշերը մտել է զրահամեքենա ու վերադարձել սնունդով ու զենքով՝ ընկերների համար։

Վերջին հերոսական մարտը
2020 թ. հոկտեմբերի 8-ին, երբ թշնամին փորձում էր ներխուժել, Գևորգը իջավ մարտի դաշտ՝ զինվորներին պաշտպանելու։ Թշնամու դիպուկահարի կրակից զոհվեց հերոսաբար՝ փրկելով իր ընկերներին։

Հետմահու պարգևատրվել է
ՀՀ նախագահի կողմից «Մարտական ծառայության» մեդալով և ՀՀ պատվոգրերով։