
Ծնվել է
1980 թվականի մայիսի 30-ին, Ռուսաստանի Դաշնությունում, սակայն հետո տեղափոխվել է Երևան։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Լեռնային Ղարաբաղը, նա ԼՂՀ կոմիտեի անդամ էր։ 2016 թվականին մասնակցել էր քառօրյա պատերազմին և պարգևատրվել էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ և երեխաների հետ։ Ամուսնացած էր, ուներ 2 երեխա։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Լուրջ և հայրենասեր մարդ էր։ Ուներ ընկերական մեծ շրջապատ։ Շատ հաճախ ասում էր՝ «Լեռնային Ղարաբաղը մեր դարպասն է, մենք պետք է պաշտպանենք այն»։
Երազում էր
Ունենալ իր սեփական ատամնաբուժական կլինիկան։ Երկու տարի աշխատել էր Մոսկվայում։
Վերջին հեռախոսազանգ
Հոկտեմբերի 10-ին, Հադրութից։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 10-ին, Հադրութում։