hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտյոմ Խաչատրյան
2019 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Մարտի 16-ին, 1999 թ., գ․ Մալիշկայում։

Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Ուսումը, օտար լեզուների և մաթեմատիկայի նկատմամբ ունեցած խորը սիրով։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հանգիստ, պրպտող, կազմակերպիչ և ամեն ինչից տեղյակ։

Երազանքների մասին
Երազում էր դառնալ իրավաբան և արդեն ծրագրել էր իր կյանքը։

Կարևոր փաստեր
Լավ էր ասմունքում և ասմունքի մրցույթներում առաջին տեղը զբաղեցրել էր։

Վերջին զրույց
2019 թ. հունիսի 13-ին ասել էր՝ «Ամեն ինչ լավ է», շատ գոհ էր ծառայությունից։

Վերջին հերոսական մարտը
Գիշերը շան հաչոցի վրա դուրս գալուց զոհվել է թուրք դիպուկահարի կրակոցից։ Մնացել էր ընդամենը 20 օր, որպեսզի Արտյոմն ավարտեր ծառայությունը։